Ես
Ուղեղի աշխատանքը խթանող տասնչորս գործողություն
Ներկայացնում ենք այն տասնչորս գործողությունները, որոնք կարող են խթանել ուղեղի աշխատանքը:
Ցատկեք
High Point Chiropractic Wellness-ի հիմնադիր Իրում Թահիրը խոստովանել է, որ ուղեղի աշխատանքը խթանելու լավագույն միջոցը ցատկելն է։ Այն ակտիվացնում է լիմֆատիկ համակարգը, որն էլ իր հերթին նպաստում է տոքսինների հեռացմանն ու էնդորֆինների մակարդակի բարձրացմանը։ Իրումը առաջարկում է յուրաքանյուր առավոտ 10 րոպե ցատկել։ Նա նաեւ այդ ընթացքում բղավում է. «Ես ուժեղ եմ», «Ես երջանիկ եմ», «Ես հաջողակ եմ», «Ես առողջ եմ»։
Բարի գործ արեք
ZinePak-ի համահիմնադիր Քիմ Քոուփը ուղեղը մարզելու եւ դրա աշխատանքը խթանելու մի յուրօրինակ մեթոդ է մշակել։ Նա օրական 15 րոպե նվիրում է մարդկանց օգնելուն։ Նա փորձում է մի բարի գործ անել ուրիշների համար՝ թեկուզ դուռ բացել գործընկերների համար։
Մեդիտացիա արեք
Sequoia Lab-ի հիմնադիր Գիլոմա Գուտրոն ամեն օր փորձում է 20 րոպե մեդիտացիա անել։ Նա յուրաքանչյուր առավոտ անջատում է բոլոր սարքերը եւ մեդիտացիայով զբաղվում։ Այն օգնում է նվազեցնել անհանգստությունը, սթրեսը եւ վերականգնել քնի պակասը։
Գլխի վրա կանգնեք
Popup Archive համահիմնադիր Աննա Վութոնը եւ Բեյլի Սմիթը օրվա ընթացքում գոնե մեկ անգամ նախընտրում են կանգնել գլխի վրա։ Այս վարժությունն օգնում է նրանց օրվա ընթացքում ավելի առույգ ու աշխույժ լինել։
Շատ ջուր խմեք
Greatist-ի հիմնադիր Դերեք Ֆլայնցրայխը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում մեծ քանակությամբ ջուր խմել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջուրը նպաստում է ուղեղի ակտիվ աշխատանքին, բարձրացնում է նրա աշխատունակությունը, տրամադրությունը եւ, արդյունքում, մարդն ավելի առույգ է դառնում։
Ճիշտ ոտքից արթնացեք
RAIN հիմնադիր Սքայլեր Սաթոն հասկացել է, որ օրվա ընթացքում ակտիվ լինելու համար նա առավոտյան բարձր տրամադրությամբ է արթնանում։ Եթե նա առավոտյան արթնանում է դրականորեն եւ լավատեսորեն տրամադրված, ուրեմն օրը հաջողված է։
Մարզվեք
Women 2.0 հիմնադիր Շեյխռոուզ Չարանիան բարձր աշխատողականություն ապահովելու համար առավոտյան տանը կատարում է որովայնի մկանները մարզող վարժություններ։ Մոտ 20 րոպե վարժություններ կատարելուց հետո նա արդեն պատրաստ է դիմակայել աշխատանքային ծանր օրվա բոլոր դժվարություններին։
Քաղաքակիրթ հարաբերություններ՝ հիմնված դրական էներգիայի վրա
Yodle հիմնադիր Բեն Ռուբինշտեյնը կարծում է, որ պետք է քաղաքակիրթ հարաբերություններ կառուցել՝ շփվելով միայն դրական էներգիա ունեցող մարդկանց հետ։
Նիրհեք
Bloomboard-ի հիմնադիր Ջեյսոն Լանգը նշում է, որ ամենաակտիվ մարդիկ նրանք են, ովքեր օրվա ընթացքում 30 րոպե կարողանում են նիրհել։ Այս կարճատեւ քունը նպաստում է ուղեղի աշխատանքի ակտիվացմանը մինչեւ ուշ երեկո։
30 րոպե զբոսանք
REP Interactive-ի հիմնադիր Սթիվ Գոթենդան ամեն օր 30 րոպե զբոսնում է։ Երկու տարի անց նա նկատել է, որ օրական 9.5 կմ. քայլում է։ Ավելին, նա 30 րոպե զբոսանքի շնորհիվ նիհարել է 20 կգ., ընդլայնել իր բիզնեսը եւ... ամուսնացել է։ Արդյունքում, նա ե՛ւ ավելի առողջ, ե՛ւ ավելի հաջողակ, ե՛ւ ավելի երջանիկ է դարձել։
Սովորեք շնորհակալ լինել
One Month-ի համահիմնադիր Քրիս Կաստիլիոն ամեն երեկո քնելուց առաջ գրում է այն երեք երեւույթները, որոնց համար նա շնորհակալ է։ Նա նշում է իր հաջողությունների, փոքրիկ ուրախությունների, հաղթանակների, դրական հուշերի մասին։
Շնչառական վարժություններ արեք
Circa Ventures-ի հիմնադիր Ռոհիթ Անաբհերին օրական 15 րոպե հատկացնում է շնչառական վարժություններ կատարելուն։ Վարժությունները պետք է կատարել տասն անգամ ձախ քթանցքով եւ տասն անգամ՝ աջ։ Այս վարժությունները կօգնեն կարգավորել զարկերակային ճնշումը, արյան մեջ շաքարի եւ խոլեսթերինի մակարդակը, սրտի աշխատանքը եւ այլն։
Կանգնած աշխատեք
Myriad Mobile-ի հիմնադիր Ռագուզի աշխատունակությունը մեծապես պայմանավորված է մեկ կարեւոր հանգամանքով՝ նա կանգնած է աշխատում։ Ըստ բրիտանացի գիտնականների՝ եթե շաբաթական երեք ժամ կանգնած աշխատեք, ապա կնվազի ճարպակալման, շաքարային դիաբետի, սիրտ-անոթային համակարգի խնդիրների եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը։
Երազների օրագիր պահեք
20/20 Productions-ի հիմնադիր Օտեսա Գադարը արթնանալուն պես գրում է իր երազները։ Երբ Գադարի ուղեղն արթնանում է, նա միանգամից գրում է այն տեղեկատվությունը, որը տեսել է երազի մեջ։ Սա օգնում է զարգացնել ստեղծագործական մտածողությունը եւ հիշողությունը։ Ի դեպ, այս մարդիկ ավելի հեշտությամբ են լուծում ճանաչողական խնդիրները։
03.06.2015 Կարդացեք նաև
17.05.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ